Բացօթյա քիմիաթերապիա՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի կանաչապատ տարածքի հարմարավետ տաղավարում

ԼԼիլիթ Հարությունյան

Քիմիաթերապիան համավարակի օրերին տիկին Էլենան սկսում է մեդիտացիոն հանգստացնող հնչյուններով: Ուժերը խնայելու համար շատ չենք զբաղեցնում, պատմում է՝ մաքուր օդին հիմա իրեն արդեն ավելի հանգիստ է զգում: Այս սրահում կարող է միաժամանակ մոտ 10 հոգի, սոցիալական հեռավորությունը պահելով, բուժում ստանալ` բեռնաթափելով ցերեկային ստացիոնար բաժանմունքը:

Բժիշկներն են խորհուրդ տալիս՝ ում ուժերը կհերիքի հասնել մինչև բակ՝ կստանա կյանքը երկարացնող հերթական ներարկումները: Ուռուցքաբանականում ասում են՝ տարածաշրջանում քիմիաթերապիայի միակ բացօթյա սրահն է: Եվրոպայի լավագույն օրինակն են ուսումնասիրել: Այստեղ կլինեն նաև հոգեբանների հետ հանդիպումները, որ Քովիդ-19-ը օրգանիզմն է՛լ ավելի չթուլացնի նաև հետվիրահատական ռեաբիլիտացիայի շրջանում:

Տարածքը հետո էլ կօգտագործեն. բուժման բացօթյա տարբերակը մարդկանց դուր է եկել, դրական է ազդել նաև հոգեբանության վրա: Մաքուր օդի դուրս գալը համավարակի օրերի անհրաժեշտությունն էր, իսկ 4 բաժանմունքի կապիտալ նորոգումը՝ տարիների: Հիմա հագեցվել են վիրահատարանները, ռեանիմացիոն բաժանմունքը, գնել են նոր սարքավորումներ: Թոքերի քաղցկեղի դեպքերի մեծ մասը մեր երկրում այստեղ են հասնում, հենց դրա համար թորակալ բաժանմունք է ստեղծվել։

Վիրաբուժական մանրադիտակից մինչև նորագույն տեսաբրոնխոսկոպներ էլ են գնել՝ գլխուղեղի ցողունի և այլ խորանիստ ուռուցքների նորագոյացությունների ավելի ամբողջական հեռացնելու համար: Իսկ Կանանց առողջության նորաստեղծ բաժանմունքում մի շարք հիվանդություններ են ախտորոշում և բուժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում