Հակահամաճարակային կանոնների պահպանումը բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների մոտ. Ավինյան
Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ տեսչական մարմինների ստուգումների արդյունքները աստիճանաբար ավելի պարտաճանաչ վարքագիծ են ձևավորել տնտեսվարողների շրջանում: Եթե խախտումները հունիսին կազմում էին ստուգվածների 20 տոկոսը, օգոստոսի առաջին տասնօրյակում դրանց թիվը 3.9 տոկոս է:
«Կարծում եմ՝ այստեղ խնդրահարույցն այն կետն է, որ ստուգումների հստակ մեթոդաբանություն չենք ունեցել: Որոշ տեղերում գուցե մի քանի անգամ տեսչական մարմինները ստուգում իրականացրել են, բայց չի կարելի ասել, որ հստակ կանոնակարգված է եղել, հետագա օրենսդրական փոփոխություններից հետո այդ հարցերը դուրս կգան:
Բայց, ընդհանուր առմամբ, կանոնների պահպանումը էականորեն բարելավվել է գրեթե բոլոր ոլորտներում ու բոլոր տնտեսվարողների մոտ»,- նշեց Ավինյանը:













