Որպեսզի հյուրընկալ Գյումրին չփակի դռները համավարակի օրերին. քաղաքը բացահայտել օգնում է «Նռանե» բենդը

ՔՔրիստինա Մկրտչյան

2016-ին ձևավորված և 2018-ին առաջին համերգը տված «Նռանե» համույթի երիտասարդ կատարողներին Գյումրիում լավ են ճանաչում։ Քաղաքի այս գեղեցիկ անկյունը նախընտրողների համար հետաքրքիր անակնկալ էր վերակառուցվող մշակույթի տան դիմաց կազմակերպված բացօթյա համերգը։

Մշակույթի մայրաքաղաքի բնակիչներին շեղել ամենօրյա հոգսերից, երիտասարդներին համակարգիչներից ու մոտեցնել երաժշտությանը։ Սա է խմբի այսօրվա ուղերձը։ Նպատակը նույնն է, ինչ 2016-ին՝ գրավել երիտասարդներին ու պատանիներին, տալ նրանց ստեղծագործելու ազատություն, օգնել հաղթահարել վախերն ու բարդույթները։

Մերժել քարացած կանոնները, ապրել և ստեղծագործել ազատ։ Հենց սա է գրավում խմբի երիտասարդ կատորողներից Ռոզա Դավթյանին։ Ազատության սկզբունքը կարևոր ու գրավիչ նախապայման է ամենուր,- ասում է երաժիշտը։

15-ամյա Վահան Վխկրյանին եւս համույթն օգնում է ազատ ստեղծագործել և ինքնադրսևորվել, անգամ մեծացնել երկրպագուների բանակը։ Կարանտինի օրերին փոքր-ինչ շեղվեցին, ամեն դեպքում, նոր ու հետաքրքիր նախագծերի պակաս չկա։

Գյումրին ճանաչելու և բացահայտելու համար պետք է ճանաչել այստեղ բնակվող մարդկանց։ Իսկ մենք հենց Նոր Գյումրին են ներկայացնում,- ասում է վոկալիստ Աննա Քոչարյանը։

Մոտ ապագայի պլաններում է Գյումրին ներկայացնել ու քարոզել քաղաքից դուրս։ Խումբը օգոստոսի վերջերին հանդես կգա կատարումներով Երևանում, այնուհետ պլանավորում են մեկնել սահման՝ ողջունելու հայրենիքի զինվորին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում