Նախագահի աշխատակազմի աջակցությունը՝ սահմանապահ Տավուշին

ՀՀայկ Նավասարդյան

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին՝ Չինարիում, հակառակորդին դեմ դիմաց կանգնած դպրոցում նախագահ Արմեն Սարգսյանին են դիմավորում: Սահմանապահ Չինարիի դպրոցը հուլիսին Ադրբեջանի​ զինուժի հրետակոծության տակ հայտնվեց, վնասվեց նաև գույքը:

Աշխատանքային այցի ժամանակ նախագահ Սարգսյանը Չինարի​ի դպրոցին, որպես նվիրատվություն, հատկացրեց նոր գույք, համակարգչային​ տեխնիկա, որ մարզերի և Արցախի երեխաները կապվեն Սփյուռքի իրենց հասակակիցների հետ:

Մարզի, տարածաշրջանի աշխարհիկ ու հոգևոր ղեկավարների հետ զրույցում Հանրապետության նախագահը շնորհակալություն հայտնեց սահմանապահ տավուշցիներին՝ զինված ուժերի հետ միասին պետական սահմանն ամուր պահելու համար: Պատրաստակամություն հայտնեց աջակցել։

Արմեն Սարգսյան, ՀՀ Նախագահ - Ես ինչ-որ իմաստով դարձել եմ այս դպրոցի և գյուղի բարեկամը։ Համարեք, որ սա նաև իմ դպրոցն է, և եթե խնդիրներ կան` ինձ ասեք։

Արմեն Սարգսյանի հանձնարարությամբ նախագահի աշխատակազմը կլուծի նաև դպրոցի ջեռուցման խնդիրը: Նախագահը Չինարիից այցելեց Բերդ՝ շինարարական ձեռնոցների «Տավուշ տեքստիլ» արտադրամաս: Հուլիսին հակառակորդի արձակած մի քանի արկ էր պայթել այստեղ:

«Տավուշ տեքստիլը» վերջին ամիսներին նաև բժշկական դիմակներ է արտադրում: Մոտ օրերս սահմանապահ Պառավաքարում ևս, «Տավուշ տեքստիլի» նոր արտադրամաս կբացվի:

Հանրապետության նախագահն ամփոփում է այցը՝ Տավուշ. «Մենք հաղթելու ենք, եթե բոլորս միասին ենք, միասնական Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում