«Սթարմուս» փառատոնին Հայաստան կգա «Քուին» ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը

ԼԼիլիթ Հարությունյան

Տիեզերքում աստղերի ձայներն են, երկար տարիներ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը ուսումնասիրել, ձայնագրել է, իսկ աստղային հնչյունները գործիքավորել է Քուին Ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը: Աստղային հնչյունների, նաև 2024-ին Լուսին հասնող տիեզերագնացների, Մարսում միկրոբներ փնտրելու գնացող Նասայի ռոբոտի մասին Հայաստանում կխոսեն հաջորդ տարի սեպտեմբերի 6-11-ը աշխարհը տիեզերքին կապող ամենահայտնի փառատոնին՝ Սթարմուսին:

Արդյոք ապագայում հնարավոր է Մարսի վրա քաղաքներ կառուցել, արեգակից հեռու 4-րդ մոլորակի կոլոնիզացիայի, երկրաշարժների ու հրաբուխների մասին դասախոսությունները կլինեն Երևանի մարզահամերգային համալիրում: Արդեն հայտնի է նոբելյան 4 մրցանակակիր կգա Երևան նաև՝ Նասայի տիեզերագնաց Գարետ Ռեյզմանը:

Գարիկ Իսրայելյան Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն - Մեծ գիտնականների ներգրավմամբ, փոքր լաբորատորիաներ կլինեն, որտեղ ռոբոտիկա են սովորացնում երեխաներին:  

Մարդկության ապագայի ուսումնասիրությունների մասին աշխարհի գիտական էլիտան կխոսի Հայաստանում: Մեր երկիրն էլ տիեզերական արդյունաբերությամբ զբաղվողներին կառաջարկի լիցենզիա ունենալ՝ ստանալով հարկային արտոնություններ:

Հակոբ Արշակյան, ԲՏԱ նախարար - Հիմա կանոնակարգերը մենք մշակում ենք... միևնույն առաջնահերթություններով ինչ համաշխարհային տնտեսությունը:

Այսպես մոտ 100 հազար հոգի կլսի, կտեսնի ու կմասնակցի աստղերի փառատոնին:

Քաղաքային ծրագրում նաև Երևանում կլինեն տարբեր բեմեր ու ցույց կտան՝ ինչպես է արվեստը հանդիպում գիտությանը: Իսկ Էլեկտրոնային երաժշտության սիրահարների համար Հայաստան կգա լեգենդար Քուին ռոք խմբի կիթառահար Բրայան Մեյը: Մյուս արվեստագետների անունները դեռ կհրապարակեն:

Արայիկ Հարությունյան ԿԳՄՍ նախարար- Ունենալու ենք շատ գեղեցիկ փառատոն գիտնականների ներգրավվածությամբ, որը կլինի բացառիկ: Աշխարհի 6-7 կենտրոններում կներկայացնենք .....

2021-ին՝ «Մարսի տարում» Նոբելյան մրցանակիրների քննարկումներով ու դասախոսություններով հայկական Սթարմուսի մյուս մանրամասները կլինեն արդեն հոկտեմբերին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում