Օգնելու մեր հերթն է. դրամահավաք-արշավ՝ «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին»

ՌՌոզա Խաչատրյան

Հայկական ամենահին համայնքներից մեկը, որը մեկ դարից ավելի մեր ազգային անկոտրում ոգու և գոյատևման խորհրդանիշն է, այսօր մեր աջակցության կարիքն ունի։ Բեյրութի աղետալի պայթյունը բազմապատկեց Լիբանանում տիրող տնտեսական երկարատև ճգնաժամն ու համաճարակի հետևանքները՝ անելանելի իրավիճակ ստեղծելով մեր հայրենակիցների համար։ Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե' Հայրենիքին թե' սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է։ 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հատուկ դրամահավաք-արշավ է մեկնարկել «Անհետաձգելի օգնություն լիբանանահայերին» խորագրով։ Հավաքված գումարները կուղղվեն լիբանանահայության տարբեր կարիքներին։ Կառավարության նիստի ընթացքում այդ մասին խոսեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անհատական նվիրատվություն ցուցաբերել Լիբանանի ժողովրդին, տեղեկացնում եմ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից դրամական փոխանցումների համար հատուկ հաշվեհամար է բացվել Կենտրոնական բանկում և առցանց դրամահավաքի հարթակ՝ հիմնադրամի կայքում»,- նշեց վարչապետը:

Կարող եք միանվագ կամ ամսական նվիրաբերություններ կատարել  ու ցանկության դեպքում մնալ անանուն: Վճարում հնարավոր է կատարել բանկային փոխանցման, վճարային քարտի կամ վճարային համակարգերի միջոցով»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում