Մասնագետները հորդորում են՝ երեխաներին զերծ պահել Սևանի արգելված տարածքներում լողալուց

Սևանը կրկին կանաչել է: Ծաղկած լիճը, ըստ առողջապահության նախարարության մարդու առողջության համար վնասակար՝ սուր թունավոր տարրեր այս պահին չի պարունակում: Բայց հորդորում են կուլ չտալ լճի ջուրը, լողալուց հետո էլ մարմնի վրա ցան լինելու դեպքում դիմել բժշկի: Ինչու է քաղցրահամ լեռնային լիճը գրեթե ամեն տարի կանաչում և ինչ անել:

Պատճառը շրջակա համայնքների կոյուղաջրերն են, մաքրման կայանների բացակայությունն ու նաև ջրի ոչ բավարար մակարդակը: Կառավարությունը արդեն որերորդ տարին է նախատեսում է ջրի կենսաբանական մաքրման կայաններ տեղադրել: Շարունակական է ափամերձ տարածքների մաքրման գործընթացը՝ ավելացող ջրին ճամփա տալու համար:

Ջրիմուռներով ծաղկած Սևանից Մուշեղ Իսախանյանն է պատմում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում