Հուլիսի 25-ը՝ 60 վայրկյանում

ՌՌոզա Խաչատրյան

Ադրբեջանցիների հակահայ քաղաքականության հերթական դրսևորումը ԱՄՆ-ում: Այս անգամ հարձակումը եղել է Սան Ֆրանցիսկոյի հայկական դպրոցի վրա:

Ադրբեջանցիների հարձակումների մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է վարչապետ Փաշինյանը՝ ընդգծելով՝ Ռուսաստանի մեր հայրենակիցները չպետք է տրվեն սադրանքների:

Օրվա թիվը. գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Առողջացել է 509 մարդ, մահացել՝ 4-ը:

Սևանում լողալ կարելի է. լճում սուր թունավոր ազդեցության մասին վկայող փոփոխություններ առողջապահության նախարարությունը չի գտել: 

Եվ հանուն հայրենիքի Տավուշում ծանր վիրավորված և զինվորական հոսպիտալում մահացած 19-ամյա Արթուր Մուրադյանին այսօր հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում