Հուլիսի 20-ը՝ 60 վայրկյանում

ԼԼիլիթ Գասպարյան

Վարչապետը խնդրել է ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից՝ միջոցներն ուղղելով զինծառայողների հիմնադրամ: Շուրջ 13 միլիոն դրամ փոխանցվել է միայն վերջին օրերին:

Հանդիպում Վեհարանում: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծմանն են անդրադարձել է Հայաստանի նախագահն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Հաղթանակ նաև ինֆորմացիոն դաշտում: Իջևանում ձևավորված տեղեկատվական կենտրոնն ավարտեց աշխատանքը:

Մոսկվայում կիրակի շարունակվել է «Հայկական ծիրան» օպերացիան:

Գույների կախարդը. 92 տարի առաջ այս օրը Ջաջուռում լույս աշխարհ եկավ գեղանկարչության ամենանշանավոր դեմքերից մեկը: Հուլիսի 20-ը Մինասի ծննդյան օրն է:

Իսկ 30 տարի առաջ Երևանում հրաժեշտ տվեցին մեծագույն կինոռեժիսորին: Փարաջանովն ապրեց 66 տարի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում