Տավուշում կյանքը վերադարձել է բնականոն հուն․ մարզպետ

ՆՆարե Թադևոսյան

Այսօր սահմանամերձ գոտում շարունակվել են մշտադիտարկման աշխատանքները։Մարզպետ Հայ Չոբանյանը  ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ուսումնասիրել են ապաստարանների վիճակը։ Մինչև սեպտեմբեր կրթական հաստատությունների ապաստանների պայմանները կբարելավվեն, նաև կկառուցվեն նորերը։ Մարզում վերսկսվել են նաև գյուղատնտեսական աշխատանքները։ 

Վնասված տների և ենթակառուցվածքների վերականգնումը նույնպես թափ է ստանում։ Ավելին, տների շինարարությանը, ինչպես նախկինում, մասնակցում են ամբողջ  գյուղով։

Մեր ժողովրդի արժեքներն անփոփոխ են և դա ուրախացնում է, նշեց մարզպետն ու կրկին դիմեց տավուշցիներին՝ անկախ գտնվելու վայրից, խնդիրների կամ որևե կարիքի դեպքում դիմել մարզպետարան։

Վերջում Հայ Չոբանյանը ուրախությամբ հայտնեց , որ այսօր մասնակցել են պսակադրության արարողության, այնպես որ կյանքը վերադառնում է բնականոն հուն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում