Հուլիսի 19-ի եղանակային կանխատեսումները

ՌՌոզա Խաչատրյան

Հուլիսի 19-21-ն Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում, սպասվում է բարձր ջերմային ֆոն, ցերեկային ժամերին այն կհասնի մինչև 40 աստիճանի։ Այս օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև հրդեհավտանգ իրավիճակ։

Հուլիսի 19-20-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: Սակայն 21-23-ը, հատկապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև՝ կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է` 3-8 մ/վ: Ամպրոպի ժամանակ, այն կարող է հասնել մինչև 25մ/վ-ի: Օդի ջերմաստիճանը մինչ հուլիսի 20-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 նիշով, այնուհետև կնվազի 8-10 աստիճանով:

Մանրամասները` տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում