Հուլիսի 15-ը՝ 60 վայրկյանում

ԼԼիլիթ Սեդրակյան

ՍՈՒ-երը՝ երկնքում: Վարչապետը հայտնել է, որ դրանք դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օդային սահմանների անձեռնմխելիությունը։

Տավուշում հիմնականում հրադադար է պահպանվել: Միջադեպեր և թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։

Վիրավոր զինվորների կյանքին վտանգ չի սպառնում, շուտով մի քանիսը շարք կվերադառնան:

Փաստահավաք առաքելությամբ մարդու իրավունքների պաշտպանը Տավուշում է: Մինչև այդ միջազգային գործընկերներին է ուղարկվել երկրորդ միջանկյալ զեկույցը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հարցում խորհրդարանը կոնսենսուս չունի: Առաջարկվում է այդ իրավունքը տալ ԱԺ նախագահին:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է 515 նոր դեպք, առողջացել 619 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում