Զինված ուժերը կատարում են կոնկրետ խնդիրներ. Արծրուն Հովհաննիսյան

ԼԼիլիթ Գասպարյան

Զինված ուժերի դիրքերի բարելավման վիճակի մասին այսօր թույլ տվեք չխոսել:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջևանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Կա իրավիճակ, որի ընթացքում զինված ուժերը կատարում են կոնկրետ խնդիրներ և մեր պարզաբանումները, հստակեցումները կարող են վնասել այդ խնդիրներին: Հնարավոր է` հետո դրան անդրադառնանք, երբ իրավիճակը հանդարտվի»,- ասաց նա:

Հովհաննիսյանի խոսքով` ՀՀ զինված ուժերը հակառակորդի զինված ուժերի բոլոր տեսակի զորաշարժերին, երթերին, տեղափոխություններին հստակ տիրապետում են, սակայն այս պահին այդ մասին խոսելը ևս գերադասելի չէ:

«Թողնենք զինվորականները կոնկրետ գործողություններ կատարեն»,- նշեց նա:



 
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում