Այս պահի դրությամբ իրավիճակը գնահատում ենք ծանր, բայց կայուն. Ավինյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ հատուկ նիստում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ Հայաստանն այն երկրների ցանկում է, որի քաղաքացիների մուտքը շատ եվրոպական և ասիական երկրներ արգելված է: Նա փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ ինչ է անում մեր երկիրն այդ արգելքը վերացնելու ուղղությամբ, և ինչու ՀՀ քաղաքացիները բացասական արդյունքով թեստերի դեպքում չեն կարող մեկնել արտասահման:

Տիգրան Ավինյանը նշեց, որ այսօր էլ աշխատանք է տարվում, որ մեր քաղաքացիներն ազատ մուտք ունենան եվրոպական երկրներ:

«Բայց, այնուամենայնիվ, այդ աշխատանքները ես չէի կապի որևէ երկիր մուտք գործելու թույլտվության հետ: Մեր քաղաքացիների վերադարձն այլ հարց է, որը պետք է հնարավորինս ավելի մեծ քանակներով ապահովենք, որովհետև իրավիճակն այնքան արագ է փոփոխվում աշխարհում, որ գրեթե օրական դեպքերով զրոյի հասած երկրները բացվելու հետ մեկտեղ՝ վարակի տարածման շեշտակի աճ են գրանցում: Այս պահի դրությամբ՝ մեր իրավիճակը գնահատում ենք ծանր, բայց ստաբիլ»,- նշեց արտակարգ դրության պարետը՝ ևս մեկ անգամ կոչ անելով խոշոր միջոցառումներից խուսափել և խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին:

Քաղաքացիների վերադարձի մասով Ավինյանը նշեց, որ որոշակի մեխանիզմներ կմշակվեն, և հնարավորություն կլինի թեստավորման դեպքում մուտք գործել ՀՀ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում