Մշտական կապի մեջ ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ. ՀՀ ԱԳ նախարար

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կառավարության նիստում տեղեկացրեց, որ երեկվանից նախարարությունը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ:

«Դրան զուգահեռ՝ մենք նաև կապի մեջ ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ և ՀԱՊԿ անդամ պետությունների հետ, և սա նույնպես շարունակական է: Բնականաբար, այդ առումով մեր աշխատանքը մնացած բոլոր գործընկերների հետ շարունակական է, ընթացիկ է, և մենք թափանցիկորեն տեղեկացնում ենք ընթացքի և բոլոր այն զարգացումների մասին, որ տեղի են ունենում այդ ուղղությամբ»,- ասաց Մնացականյանը:

Ի հավելումն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ Հայաստանի զինված ուժերը վստահորեն տիրապետում են իրավիճակին: «Չկա որևէ կասկած: Մեր զինված ուժերն ի վիճակի են և կպահպանեն ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը»,- շեշտեց ՀՀ վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում