Առաջիկա երկու տարում հանրապետությունում կկառուցվեն ավելի քան 60 մոդուլային դպրոցներ

ԱԱրման Գալոյան

Ազատաշենի հիմնական դպրոցի մարզահրապարակն է: Բարենպաստ եղանակին այստեղ 53 աշակերտ ֆիզկուլտուրայի դասեր է անում: Շուրջ 50 տարվա դպրոցը կառուցվել է առանց մարզադահլիճի, ընդամենը 8 դասասենյակ ունի:

Արմինե Հարությունյան (Ազատաշենի հիմնական դպրոցի տնօրեն) -  Տեսեք՝ հատակն ամբողջությամբ մաշված է, պատերը կողքից ճաքած ու թափված են, մենք մինչև հիմա էլեկտրասալիկով ենք ջեռուցում:

5 տասնամյակների ընթացքում կարողացել են վերանորոգել տանիքը, փոխել դասասենյակների դռներն ու պատուհանները, բայց միևնույն է, խնդիրներ շատ կան, գյուղի աշակերտներից շատերը հարևան համայքների դպրոցներ են հաճախում:

Արմինե Հարությունյան  (Ազատաշենի հիմնական դպրոցի տնօրեն) - Ճիշտն ասած, անցած տարի նախարարությունից հյուր եկան ուղղակի նայելու, տեղանքը ուսումնասիրելու դիտելու համար: Հետո մեր մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ Դեղձուտի դպրոցը մոդուլային է դառնալու, բայց որ մերն էլ՝ չգիտեի:

Երբ իմացավ, շատ ուրախացավ, ասում է՝ երեխաներն այլևս դաս չեն անի մի սենյակում, որտեղ հատակի ճաքերը փակել են հին դասասեղանների փայտերով: Ազատաշենի դպրոցը մեկն է մարզային 22 դպրոցներից, որոնք կվերանորոգվեն ու նոր՝ մոդուլային տեսքով, կհանձնվեն շահագործման:

Մասիս Աղայանց (ԿԳՄՍՆ գույքի կառավարման բաժնի պետ) - մոդուլային դպրոցները հիմնականում նախատեսված են մարզային ու սահմանամերձ տարածքների համար մինչև 100 երեխաներով համալրված դպրոցները նոր կառուցելու համար:

Արդեն 17 դպրոցի շինաշխատանքների մրցույթները հայտարարված են, մյուս հինգինը՝ շուտով: Շինաշխատանքները կմեկնարկեն այս տարի: Ընդհանուր առամամբ, Հայաստանում կկառուցվեն 62 մոդուլային դպրոցներ: Շինաշխատանքները կտևեն 2-3 տարի:

Մասիս Աղայանց (ԿԳՄՍՆ գույքի կառավարման բաժնի պետ) - 2021 թվականի համար պետք է կառուցվի 30 դպրոց, որոնց նախնական ընտրությունն արդեն իսկ կատարվել է: 2022-ին պետք է կառուցվի ևս 10 դպրոց:

Մոդուլային դպրոցի նախահաշվային արժեքը 650-800 միլիոն դրամ է: Դրանց համար առնվազն 5 հազար քմ է հարկավոր: Եթե որևէ համայնքում դպրոցի տարածքը չի համապատասխանում նախագծին, հարմար այլ տեղանք են ընտրում: Ինչպես՝ Կապանի 4-րդ դպրոցի պարագայում:

Մասիս Աղայանց (ԿԳՄՍՆ գույքի կառավարման բաժնի պետ) դպրոցները լինելու են ժամանակակից, հարմարեցված բոլոր պայմաններով, համապատասխանելու են բոլոր կրթական չափանիշներին: 21-րդ դարի իսկական դպրոց է լինելու:

Աղայանցի խոսքով՝ շինաշխատանքները ուսումնական պրոցեսին չեն խանգարի: Հատկապես, եթե համավարակը ստիպի դասերը հեռավար անցկացնել: Երբ հաղթահարենք կորոնավիրուսն ու աշակերտները դասի գնան, հին ու խարխուլ դպրոցի փոխարեն բարի գալուստ կմաղթի նոր ու ժամանակակից մոդուլային դպրոցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում