Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խումբը ներկայացրել է մի շարք խնդիրներ

ՄՄայա Խաչատրյան

Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամներն այսօր ներկայացրել են, թե ինչու են դեմ կառուցապատմանը: 1915-ից հետո Երևանի այս թաղամասում վերաբնակեցված ընտանիքների համար Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Ամիրյանի խոսքով` սա նախ փրկության ու նոր հայրենիքի տարածություն է: Նա պնդում է՝ կառուցապատման հետ կապված կան մշակութային, ճարտարապետական, քաղաքաշինական խնդիրներ, նաև՝ իրավական խախտումներ:

«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» իրավապահ մարմիններին է ներկայացրել հանցագործության մասին հաղորդում՝ պաշտոնատար անձանց կողմից գործարքների իրականացման մեխանիզմներում չարաշահումների թույլ տալու վերաբերյալ:

Ֆիրդուս թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամների խոսքով՝ գլխավոր պահանջը կառուցապատման դադարեցումն է, նաև հարցը, թե ինչու է ծրագրում ընդգրկված նախկին կառուցապատող ընկերությունը: Բնակիչներից շատերը պնդում են՝ տարածքը գերակա շահ ճանաչվելուց հետո չեն կարողացել բարելավել բնակարանային պայմանները:

Շրջայցի ընթացքում հանդիպեցին նաև բնակիչներ, որոնք համաձայն են կառուցապատման գործընթացի հետ: Ֆիրդուս 80 հասցեի բնակիչները խոստովանեցին՝ հոգնել են, ցանկանում են բարելավել բնակության պայմանները:

Երևանի ժառանգության պաշտանության կոմիտեն կներկայացնի իրենց մշակած նախագծի մրցույթի փաթեթի անցկացման հայտարարություն: Ֆիրդուսի հարցով նամակ է ուղարկվել նաև պատգամավորներին ու ԱԺ հանձնաժողովներին:

Մանրամասները` տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում