Սահմանամերձ Բերդավանը դարձել է հանրապետությունում դիմակայուն թվային առաջին համայնքը

ԳԳայանե Թամամյան

Սահմանամերձ Բերդավանից Կարեն Ղազարյանի ադրբեջանական կողմից գերեվարման դեպքից հետո գյուղացիներն ավելի զգուշավոր ու անհանգիստ են դարձել: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշում է` անցած տարի աշնանից սկսել են համայնքների դիմակայունության բարձրացման ծրագիրը:

«21-րդ դարում դա անել, առանց հաշվի առնելու նաև թվային տեխնոլոգիաների հնարավորությունները, չենք կարող և չի կարելի, և այսօր մենք արձանագրում ենք մի շարք թվային ենթակառուցվածքների ներդրում Բերդավանում»,- ասել է նա:

Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի խոսքով` իրենք ուսումնասիրել են Իսրայելի, տարբեր եվրոպական երկրների փորձը և դիմակայուն համայնքի համար մշակել են պայմաններ` սկսած նրա պաշտպանունակությունից, վերջացրած տեխնիկական ապահովմամբ:

Նորագույն տեխնոլոգիաներն արդեն գյուղում են: «ՍՕՍ Սիստեմս» և «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերությունների աջակցությամբ` սահմանային ճանապարհներին տեղադրվել են խելացի տեսախցիկներ` շուրջօրյա տեսահսկողությամբ, համայնքը զինել անօդաչու սարքով, ազդարարման նոր համակարգով, ռադիոկապով, գերարագ ինտերենետային կապով, արդիական չափանիշներով կառուցվել է 3 կմ օպտիկամանրաթելային ներքին ցանց:

Մանրամասները` տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում