Պայթեցվեց «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը

ՄՄարիամ Պետրոսյան

Ժամը 17:00-ին պայթեցման եղանակով փլվեց Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» ընկերության շենքը: Աշխատանքներն իրականացնում է «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» ընկերությունը: 

Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից 17:30-ը Ագաթանգեղոսի - Գրիգոր Լուսավորչի փողոցներ, Ագաթանգեղոսի փողոց - Արշակունյաց պողոտա - Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում սահմանափակվել էին ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ իրականացրել են հերթապահություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում