Ինչու հետ կանչվեց դիմակ չդնելու դեպքում տուգանքների բարձրացման նախագիծը

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե ինչու է հետ կանչվել դիմակ չկրելու դեպքում տուգանքների բարձրացման նախագիծը:

Պատգամավորը նշեց, որ խմբակցությունում քննարկման արդյունքում եկել են եզրակացության, որ այս պահի դրությամբ նախագիծը նպատակահարմար չէ:

«Նախագծում տուգանքների բարձրացումն ընդամենը մի հոդված էր, նախագծում մի շարք այլ փոփոխություններ էին նախատեսված, որոնք պետք է կանոնակարգեին հարաբերությունները, տնտեսվարողների գործունեությունը, ինչպես նաև վարչարարություն իրականացնող մարմինների ցանկի ընդլայնումը:

Նախագիծն ամբողջությամբ է շրջանառությունից դուրս եկել, բայց չեմ բացառում, որ դիմակների մասը հանված՝ այլ տարբերակով գա: Էս պահին նպատակահարմար չենք համարում անդրադառնալ դիմակների տուգանքի բարձրացմանը»,- նշեց պատգամավորը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում