Կիրականացվի գերբեռնված մեքենաների քաշի պահպանման նորմերի հսկողություն. Ասոյան

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նշեց, որ նախագծով փոփոխություններ են կատարվելու 14 օրենքներում:

Նախկինում լուծարված 5 տեսչությունների՝ տրանսպորտի, քաղաքաշինության, հրդեհային անվտանգության, հողերի և գեոդեզիայի, լուծարումից հետո իրենց ոլորտային իավահարաբերությունները կարգավորվել են այս 14 օրենքներով, և լուծարումից հետո այդ դաշտը բաց է մնացել՝ նշեց Ասոյանը:

«2018-ին, երբ օրենքի ուժով ստեղծվեց Քաղաքաշինական, տեխնիկական, հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, իրավահաջորդության հարց այդ պահին դրված չէր: Այս փոփոխությունների առաջին փուլով սահմանում ենք տվյալ տեսչական մարմինը՝ որպես լիազորություններ ունեցող մարմին, ստուգումներ իրականացնելու համար»,- նշեց Ասոյանը:

Սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ իրականացվող պլանային և ոչ պլանային ստուգումներին, վերահսկողությանն անդրադառնալիս Ասոյանը նշեց, որ պլանային ստուգումների սկզբունքով պատշաճ վերահսկողություն իրականացնել չի լինում՝ հաշվի առնելով օրենքում առկա խնդիրները: Կարգավորումները հնարավորություն են տալիս տեսչական մարմնին, ըստ անհրաժեշտության, ստուգումներ իրականացնել սուբվենցիոն ծրագրերով իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ. ճանապարհաշինության, դպրոցաշինության և այլն:

Նոր փոփոխությամբ՝ քաղաքաշինության ոլորտում ստուգում կիրականացվի օբյեկտի նկատմամբ, ոչ թե տնտեսվարող սուբյեկտի, ինչը հնարավորություն կտա ավելի ընդհանրական և համապարփակ ուսումնասիրություն իրականացնել՝ հաշվի առնելով տվյալ օբյեկտի ռիսկայնության աստիճանը:

«Այս օրենքների փաթեթում հատուկ կարգավորում ենք նախատեսել, որով հնարավորություն ենք տալիս տեսչական մարմնին՝ նվազագույն օրենդրական լուծումներով գերբեռնված մեքենաների թույլատրելի առավելագույն քաշի պահպանման նորմերի նկատմամբ հսկողություն սահմանել: Ունենք երկու ստատիկ կշեռքներ, որոնք պլանավորում ենք տեղադրել համապատասխան վայրերում և իրականացնել այդ ավտոմեքենաներ կշռումը»,- նշեց Ասոյանը:

Մեկ այլ կարգավորմամբ՝ ամրագրվում է, որ հանքարդյունաբերության ոլորտում հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է, այն պետք է պահպանվի և հետագայում օգտագործվի ռեկուլտիվացիայի նպատակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում