Հայաստանում հավաքված կալաշնիկովները՝ հայկական բանակում

Ապրիլյան պատերազմի մասնակիցն ու նախկին պայմանագրայինը սեփական փարձից գիտի, թե զենքի արտադրության հարցում որքան անթույլատրելի են անգամ չնչին թերությունները: Այս պարագայում, ասում է, թերությունները չնչին չեն լինում: Հայաստանում հավաքված կալաշնիկով 103 ինքնաձիգի առաջին խմբաքանակը կարող է բանակին հասնել ընդամենը օրեր անց՝ հուլիսի վերջին:

150 ինքնաձիգ արդեն պատրաստ է: «ԱԿ-103» -ի հավաքման արտադրամասում մի քանի փուլով է ստուգվում, որ զենքն իդեալական լինի: Նոր զենքի փայլն անգամ մատնահետքերը պետք է չխամրեցնեն: Աշխատանքները կատարվում են միայն ձեռնոցով: Եթե նոր, ապա, ինչպես ասում են, «յուղը վրան»: Գործարանի աշխատակիցների մեծ մասը նախկին սպաներ են, ռազմական գործիչներ, մարդիկ, որ տարիներ շարունակ զենք են բռնել, որ հայրենիքի սահմաններն անսասան մնան: Զենքի գինը լավ գիտեն:

Որ ռուսական հայտնի ինքնաձիգը նաև Հայաստանում հավաքվի, ռուսական «Կալաշնիկով կոնցեռնից» թույլտվություն ստանալու համար մեկուսկես տարի պահանջվեց: 2018-ից են սկսվել բանակացությունները: Այս տարի արդեն 10 տարով պայմանագիր է կնքվել: «Նեյտրոն» գործարանի բազայի վրա հիմնված Կալաշնիկովի հավաքման արտադրամասում պատրաստ են տարեկան 50 հազար ինքնաձիգ հավաքել, բայց ռուսական կալաշնիկովի հետ դեռ 20 հազարի պայմանագիր ունեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա համարում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում սերտ գործակցության արդյունք: Կառավարության ղեկավարը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ այսօր հետևել է մեր երկրում ռուսական հայտնի Կալաշնիկով ինքնաձիգի հավաքման գործընթացին:

Վարչապետին ներկայացրել են նաև «Նեյտրոն» գործարանի առաջիկա ծրագրերը: Ապահով զենք է, ասում է արտադրության պատասխանատուն: Մոտ մեկ տարուց, ըստ Իգոր Գորդիենկոյի, Աբովյանում կբացվի 4 խոշոր արտադրամաս՝ 1200 նոր աշխատատեղով: Նախնական հաշվարկով` ինքնաձիգի համար տարեկան արտադրվելու է 150 մլն փամփուշտ:

Կոտայքի մարզում գտնվող մասնաճյուղի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել ավտոտեխնիկայի և զրահատեխնիկաների վերանորոգման արտադրամասեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում