Վերջին տասն օրվա դիտարկումներով՝ խախտումները նվազել են, տնտեսվարողներն ավելի են զգոնացել

ՎՎահե Դավթյան

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերջին տասն օրում երրորդ կրկնակի ստուգայցն է իրականացրել Նոր Նորքում: Նախորդ շաբաթ վարչական շրջանում մշտադիտարկել են ավելի քան 200 տնտեսվարողի գործունեություն: Ստուգում են դիմակի, ախտահանիչ նյութի, սոցիալական հեռավորության գծանշանների առկայությունը, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները:

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկման խմբի ղեկավար Ատոմ Պողոսյանի խոսքով`
պարետատան որոշումները պետք է պահվի, հակառակ դեպքում տնտեսվարողի գորունեությունը մեկ օրով կկասեցվի

Վերլուծելով վերջին տասն օրվա դիտարկումների դինամիկան՝ տեսչական մարմինն արձանագրել է. նվազել են խախտումները, տնտեսվարողները դարձել են ավելի զգոն: Բայց, անկախ թվերից, կրկնակի, որոշ դեպքերում էլ եռակի ստուգայց են անում՝ հանկարծ, օրինակ, ջուր չլինի ալկոգելի փոխարեն: Ընդհանուր՝ տեսչական մարմինը 1400 ստուգայց է կատարել, կազմել 115 արձանագրություն:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում