Օլիմպիական խաղերի համար նախատեսված մարզադաշտը պատրաստ է

ՀՀասմիկ Առաքելյան

3 տարվա աշխատանքներից հետո պատրաստ է 32-րդ Օլիմպիական խաղերի համար նախատեսված մարզադաշտը, որը կարող է միաժամանակ հյուրընկալել 68 հազար մարդ, հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան:

Նա ասել է, որ իր երկիրն ամեն ինչ անելու է մարզիկների ու զբոսաշրջիկների հարմարավետությունն ապահովելու համար: Հաշվի են առնվել նաև ամռան բարձր ջերմաստիճանից պաշտպանվելու միջոցները:

Կազմակերպիչները փորձել են դուրս գալ մայրաքաղաքի սահմաններից, օրինակ՝ մարաթոնը անցկացվելու է հյուսիսային քաղաքներից մեկում: Դեսպանը նաև ընդգծել է, որ կորոնավիրուսի պատճառով Օլիմպիական խաղերի հետաձգման մասին խոսք չկա: Իսկ Օլիմպիադային ներկա լինելու համար Ճապոնիա մեկնող Հայաստանի քաղաքացիները կարող են վիզա ստանալ չորս օրում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում