ԿԳՄՍ նախարարությունը պատմամշակութային կոթողներն իրազեկող արշավ է սկսել

ՀՀասմիկ Առաքելյան

Հոգատար և պատասխանատու վերաբերմունք պատմամշակութային կոթողների հանդեպ: Հենց այս նպատակով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Նարինե Խաչատուրյանը իրազեկող արշավ են սկսել: Որպես մեկնարկի խորհրդանշական առաջին կանգառ ընտրել են Բաղրամյան 8 հասցեն: Այստեղ է բնակվել օպերային երգչուհի և դերասանուհի Հայկանուշ Դանիելյանը: Նրանք տեղեկատվական թերթիկ են փոխանցել սեփականատերերին, որում նշված են եղել շենքում ապրելու և պահպանելու կանոնները, ինչպես նաև դրանք խախտելու դեպքում օրենքով նախատեսվող տուգանքները: Այնուհետև նրանք այցելել են գրողների միություն և նույնաբովանդակ նամակ փոխանցել կառույցի ղեկավար էդվարդ Միլիտոնյանին: Արշավը շարունակվելու է ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի՝ պատմամշակութային հուշակոթող համարվող վայրերում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում