Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց դահլիճը

ԼԼուսինե Մուրադյան

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց դահլիճը։

Երբ պատգամավորն իր ելույթի ժամանակ Գարեգին Բ-ին մի քանի անգամ դիմեց ավազանի անունով, ընդդիմադիրները, որպես բողոքի ակցիա, ամեն անգամ հարվածում էին իրենց սեղաններին, իսկ իշխող ուժի պատգամավորները, ի պատասխան, ծափահարում էին։

Իրավիճակին արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Տիկի՛ն Հակոբյան, դեմ եմ, որ որևէ պատգամավոր կաշկանդվի այստեղ որևէ վիրավորական արտահայտություն արտաբերելուց։ Եթե ուզում եք արտաբերել այդ մարդու անունը, ազատ արտաբերեք»,– դիմելով ելույթ ունեցող պատգամավորին՝ ասաց Ռուբինյանը։

Հասմիկ Հակոբյանը շարունակեց ելույթը՝ փորձելով պատճառաբանել, թե ինչու է Գարեգին Բ-ին ավազանի անունով դիմում, բայց Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց ելույթը։

«Ուրեմն ես կարտաբերեմ՝ Կտրի՛ճ Ներսիսյան»,– ասաց ԱԺ նախագահը, որից հետո ընդդիմադիրները կրկին հարվածեցին իրենց սեղաններին՝ ի նշան բողոքի։

Ռուբինյանը սեղանին հարվածների ներքո շարունակեց թվարկել. «ԿԳԲ-ի գործակալի եղբայր Կտրիճ Ներսիսյան, կուսակրոնության ուխտը խախտած Կտրիճ Ներսիսյան, կոռուպցիոներների պաշտպան Կտրիճ Ներսիսյան, հազարամյա հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած Կտրիճ Ներսիսյան, բոլոր քրիստոնեական արժեքները պղծած Կտրիճ Ներսիսյան, մեր եկեղեցին անարգող Կտրիճ Ներսիսյան, օտարերկրյա ուժերի պաշտպան Կտրիճ Ներսիսյան, ընտրակեղծարարության պաշտպան Կտրիճ Ներսիսյան... Ու պիտի հեռանա ինքը։ Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա»։

Հասմիկ Հակոբյանը շարունակեց ելույթը՝ անդրադառնալով երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած խորհրդարանական լսումներին՝ հայտարարելով, թե շահարկվել է ընդդիմադիրների մահացած գործընկերոջ՝ Արսեն Գևորգյանի անունը. «Ի դեպ, դեռևս այդ մարդու մարմինը չէր սառչել, դուք արդեն քաղաքական մանրադրամ էիք սարքել ձեր ընկերոջ անունը և մահը։ Օգտագործել եք անչափահաս երեխային այս ամբիոնից (նկատի ունի Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը ԱԺ ամբիոնից — խմբ.)»։

Այս խոսքից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց դահլիճը։

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր

Առաջարկվում է ՆԳՆ ուսհաստատություններ ընդունվածներին զինծառայությունից տարկետման հնարավորություն տալ 10 տարի համակարգում ծառայելու պայմանով

Առաջարկվում է ՆԳՆ ուսհաստատություններ ընդունվածներին զինծառայությունից տարկետման հնարավորություն տալ 10 տարի համակարգում ծառայելու պայմանով

Բանակցությունների եռակողմ ձևաչափի ընդլայնումը Մոսկվայի հետ չի համաձայնեցվել. Ուշակով

Բանակցությունների եռակողմ ձևաչափի ընդլայնումը Մոսկվայի հետ չի համաձայնեցվել. Ուշակով

Զելենսկին հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնի 5 երկիր

Զելենսկին հաստատել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպան կներկայացնի 5 երկիր

Խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասին

Խնդրի լուծման ճանապարհները պետք է քաղաքապետարանի մեր գործընկերները գտնեն․ Ռուբինյանը՝ Երևանի խցանումների մասին

Առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու տուգանքները

Առաջարկվում է բարձրացնել երկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու տուգանքները

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում