ՀԱՊԿ անդամները Հայաստանին կարող են զրկել ձայնի իրավունքից. Մասադիկով

ԴԴիանա Գասպարյան

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու և կազմակերպության քվոտային պաշտոններում Հայաստանի քաղաքացիների նշանակումը կասեցնելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ հայկական կողմն արդեն երրորդ տարին է՝ ակտիվ մասնակցություն չունի կառույցում, թեև ներկա է եղել ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների բոլոր հանդիպումներին:

«Ռուսաստանն է ներկայացրել որոշման նախագիծ՝ Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու վերաբերյալ։ Խոսքը անդամավճարների և կառույցի գործունեությանը փաստացի չմասնակցելու մասին է»,- մանրամասնել է Թալաթբեկ Մասադիկովը:

25-րդ հոդվածում նշվում է, որ անդամավճարները երկու տարվա ընթացքում չվճարելու դեպքում երկիրը զրկվում է ձայնի իրավունքից, իսկ նրա քաղաքացիներին արգելվում է առաջադրել ղեկավար պաշտոնների՝ մինչև պարտքի ամբողջական մարումը:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը չի փոխել իր դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ:

«Մենք վաղուց մեր մասնակցությունն այդ կառույցի աշխատանքներին դադարեցրել ենք, մեր անդամակցությունը և անդամությունը սառեցրել ենք: Մեր վերադարձն էլ ՀԱՊԿ չենք տեսնում», - նշել է Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսաշարում:

Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել Տոլեդոյի մոտ տեղի ունեցած երկաթուղային վթարից հետո

Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել Տոլեդոյի մոտ տեղի ունեցած երկաթուղային վթարից հետո

ԿԸՀ-ն հավատարմագրել է գալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին

ԿԸՀ-ն հավատարմագրել է գալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին

Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստան-Հունգարիա խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր

Հավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNN

Հավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNN

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակ

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը է․ ԵՄ հայաստանյան գրասենյակ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում