Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

ԱԺ-ն ընդունեց TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը

Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ներկայացնում է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ մանրամասները

Զարգացման իրական արժեքը չափվում է նաև մարդկանց կյանքի որակով. վարչապետի ելույթը արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել և ելույթով հանդես է եկել Արքայազն Թալալի՝ մարդկային զարգացման միջազգային մրցանակաբաշխության արարողությանը, որին ներկա էին նաև Իսպանիայի թագուհի Սոֆիան, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը և միջազգային այլ հյուրեր։

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Զարգացման արաբական ծոցի ծրագրին (AGFUND) այս կարևոր միջոցառումը Հայաստանում անցկացնելու նախաձեռնության համար՝ վարչապետ Փաշինյանն ընդգծեց, որ այսօր աշխարհը բախվում է փոխկապակցված տնտեսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերների, ինչի ֆոնին նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունն առավել քան մեծանում է։

«Այսօր, երբ աշխարհը բախվում է փոխկապակցված տնտեսական, սոցիալական և բնապահպանական մարտահրավերների, նմանօրինակ նախաձեռնությունների նշանակությունն ավելի է մեծանում. նախաձեռնություններ, որոնք ի ցույց են դնում, որ զարգացման իրական արժեքը չափվում է ոչ միայն տնտեսական ցուցանիշներով, այլև մարդկանց կյանքի որակով, նրանց հնարավորություններով և ապագայի նկատմամբ վստահությամբ»:

Փաշինյանն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ այս տարվա մրցանակաբաշխությունը նվիրված է «մատչելի և մաքուր էներգիա» նպատակին։ Ըստ վարչապետի՝ այն պարունակում է կարևոր ուղերձ առ այն, որ մարդկանց բարեկեցությունն ու շրջակա միջավայրի պահպանությունը փոխկապակցված են։

«Մեր խնդիրն է ապահովել, որ էներգետիկ անցումը ոչ միայն ամրապնդի տնտեսական և էներգետիկ անվտանգությունը, այլև ստեղծի զարգացման նոր հնարավորություններ՝ դրա օգուտները հասանելի դարձնելով հասարակության բոլոր շերտերին», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով հոկտեմբերի 16-ին Երևանում կայացած գագաթնաժողովին և ընդունված «Երևանի հռչակագրին»՝ կառավարության ղեկավարը շեշտեց. «Բնության պահպանությունը պետք է դառնա ոչ միայն բնապահպանական քաղաքականության, այլև տնտեսական և զարգացման որոշումների անբաժանելի մասը»։

Եզրափակելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին՝ փաստելով, որ նրանց հաջողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ նորարարական գաղափարները կարող են իրական փոփոխությունների հանգեցնել, երբ զուգակցվում են հետևողական աշխատանքով և պատասխանատվությամբ։

«Թող մեր ընդհանուր ջանքերն ուղղված լինեն մի աշխարհի կառուցմանը, որտեղ տնտեսական առաջընթացը համադրվում է սոցիալական արդարության, բնության պահպանության և յուրաքանչյուր մարդու արժանապատիվ կյանքի իրավունքի հետ», - եզրափակեց վարչապետը։

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք Ադրբեջանին հստակ ասում ենք՝ չենք պատրաստվում քննարկել իրենց հետ Սահմանադրության հարցը. վարչապետ

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Մենք գնում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու, որ հաղթահարենք ֆորպոստի կարգավիճակը. Փաշինյան

Երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով. վարչապետ

Երբ եղել են երաշխավորներ, Հայաստանի և հայ ժողովրդի համար ավարտվել է աղետով. վարչապետ

Գումարները չենք ծախսի, դրանցից գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Փաշինյանը՝ ապօրինի դրամական միջոցների մասին

Գումարները չենք ծախսի, դրանցից գոյացած տոկոսներն ամբողջությամբ կուղղվեն կենսաթոշակներին. Փաշինյանը՝ ապօրինի դրամական միջոցների մասին

ՀՀ վարչապետը ցավակցել է Իսպանիայի երկաթուղային վթարի զոհերի հարազատներին

ՀՀ վարչապետը ցավակցել է Իսպանիայի երկաթուղային վթարի զոհերի հարազատներին

Արարատ Միրզոյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով

Արարատ Միրզոյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկումները շարունակել են աշխատանքային ճաշի ձևաչափով

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում