Երևանում է Նիդերլանդների արտգործնախարարը: Թոմ Բերենդսենին ընդունել է Արարատ Միրզոյանը: Համատեղ ասուլիսում նախարարները տեղեկացրել են, որ քննարկել են ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը կյանքի կոչելու հարցը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, նաև ռուսական սահմանափակումների ֆոնին աջակցությունը հայկական ջերմոցային տնտեսություններին:
Թոմ Բերենդսենը հայտարարել է նաև նոր ֆինանսական աջակցության մասին, որը կուղղվի անհետ կորած անձանց աճյունների նույնականացմանն ու տեղորոշմանը:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում:













