Վարչապետը ազգային պատկերա-սրահում ներկա է գտնվել «Լռության էքսպո-նատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը, որն իրականացվում է «Այլևս չենք հանդուրժում» ընդդեմ ընտանեկան բռնության շարժման շրջանակում՝ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի գլխավորությամբ։
Ներկայացվող բոլոր ցուցանմուշները տարբեր ժամանակներում ընտանեկան բռնության դեմ իրականացված նախաձեռնությունների մաս են կազմել։
Ցուցադրությանը ներկա պաշտոնյաները համակարծիք են, որ նախ պետք է առերեսվել բռնության դեպքերի առկայությանը, հետո անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ բացառելու համար:













