Իմ քաղաքական առաքելությունն է խնդիրը լուծել ոչ թե տասը տարով, այլ 100-ամյակներով. վարչապետ

Մենք խոսում ենք պետության հարատևության օրակարգի մասին. այն բանաձևը, որն ի սկզբանե դրվել է պետության ձևավորման հիմքում, իր էությամբ բացառում է ՀՀ հարատևությունը, ճեպազրույցում նշել է վարչապետը՝ հավելելով, որ իր քաղաքական առաքելությունն է խնդիրը լուծել ոչ թե մեկ, տասը տարով, այլ տասնամյակներով ու 100-ամյակներով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ակնկալում է, թե ժողովուրդը կսատարի այս քաղաքական առաքելությանը: Եթե պարզվի, որ չի սատարում, ապա իր քաղաքական առաքելությունը Հայաստանում կհամարի սպառված: Անդրադառնալով Հայաստանին ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման հարցին՝ պետության ղեկավարի գնահատականով, նախապատրաստվում է ներքաղաքական ապակայունություն հրահրելու երրորդ փորձը, և սա լայնորեն քննարկվող գաղտնի պլանի մի մասն է:

Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում