ԵԱՏՄ անդամ պետությունները չեն կարող կասեցնել Հայաստանի անդամակցությունը միությանը, քանի դեռ Հայաստանը այդպիսի ցանկություն չի հայտնել: Լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այսպես են արձագանքել Հայաստանի անդամակցության կասեցման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Հայաստանն ուսումնասիրում է, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման դեպքում հնարավոր հետևանքները, այդ թվում գազի գնի բարձրացումը քաղաքացիների համար մեղմելու համար:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան













