COP17-ի շրջանակում Հայաստանի կրթության նախարարությունն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը համատեղ կազմակերպել էին քննարկում, որի ընթացքում ներկայացվել է Հայաստանի դպրոցական սննդի փորձը՝ որպես երեխաների առողջ սնուցմանը, որակյալ կրթությանը, տեղական գյուղատնտեսության զարգացմանն ու կենսաբազմազանության պահպանմանը նպաստող արդյունավետ մոդել։ Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ կրթական համակարգը հիմնարար դերակատարություն ունի պարենային անվտանգության և կենսաբազմազանության ապահովման գործում։ Մեկ այլ տաղավարում Բնության համաշխարհային հիմնադրամը քննարկման է ներկայացրել կենսաբազմազանության պահպանությանը, վտանգված կենդանատեսակների պաշտպանությանն ու շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող խնդիրները:
Պետք է գործել հրատապ. WWF-ի նախագահը հիշեցրել է՝ կենսաբազմազանության 70%-ի անկում կա 1970-ից սկսած
Դիտումներ182













