Առաջիկայում սպասվում է «Ռուսական երկաթուղիների» նախագահի այցը Հայաստան, աշխատանքային քննարկումից հետո կանեն որոշ հետևություններ, ճեպազրույցում տեղեկացրել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկաթուղու Ախուրիկի և Երասխի հատվածների վերականգնման հարցով հետաքրքրություն է ցուցաբերել նաև ղազախական ընկերություն: Եկեղեցում առաջացած ճգնաժամի հարցով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հետ կապված՝ վարչապետը նշել է, որ հանձնաժողովի առաքելությունը ճգնաժամը լուծելու համար օրենսդրական առաջարկություններ ներկայացնելն է, հավելելով, որ եկեղեցին ինքը պետք է ընդունի իր բարեվարքության կանոնները, ընդհուպ նաև կուսակրոնության հետ կապված հարցերով։
Հեղինակ՝ Աննա Զախարյան












