«Նաիրիտ»՝ փակ գործարանի բաց վերքը. սեղանին գործարանի վերափոխման ծրագիրն է

«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նախորդ շաբաթ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարեց՝ հայաստանյան գործընկերների հետ աշխատում են «Նաիրիտ» գործարանի աշխատանքի ժառանգության վերացման նախագծի շուրջ:

Նա հույս հայտնեց, որ կկարողանան օգնել:

Հայաստանում դեռևս որոշում չկա՝ ով է զբաղվելու գործարանի վտանգավոր ժառանգության վերացմամբ, սակայն երբեմնի արդյունաբերական հսկայի վերափոխման ծրագիրը Հայաստանի օրակարգում է. պետք է ապամոնտաժվեն արտադրական հին շինությունները՝ տարածքը դարձնելով էկոլոգիապես անվտանգ ու օգտագործման համար պիտանի:

Վերջին տվյալներով՝ այստեղ 180 անուն քիմիական նյութ կա։

Իսկ ինչպե՞ս ստեղծվեց ու ինչո՞ւ սնանկացավ քիմիական արդյունաբերության հզոր գործարանը, որի դռները վերջնական փակվեցին մեկ տասնամյակ առաջ:

Գործարանի նախկին տնօրենի խոսքով՝ «Նաիրիտ»-ը պատքերի պատճառով սնանկության տարավ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը։

Ըստ նախկին տնօրենի՝ այդ տարիների կառավարության գործարքները ոչ մի կերպ գործարանի օգտին չէին։

Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում