Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանը։

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում։

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորական խոսքերի համար և նախագահին է փոխանցել Հնդկաստանի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության օրակարգին։

Կարևորվել է պաշտպանական, քաղաքական, առևտրատնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում փոխգործակցության ընդլայնումն ու առկա ներուժի լիարժեք իրացումը։ Այս համատեքստում ընդգծվել է երկու երկրների միջև ուղիղ օդային կապի գործարկման նշանակությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում