Եթե Գարեգին Բ-ն չէր ուզում այս ամենը հրապարակվի՝ պիտի ժամանակին ճիշտ որոշում կայացներ. Գևորգ Սրբազան
Այս շաբաթ հրապարակվեց վարչապետի հանձնարարությամբ ստեղծված՝ Հայ առաքելական եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցը. 16 արձանագրում՝ կուսակրոնության ուխտի խախտումից մինչև մանկապղծության մասին հրապարակումներ, հոգևորականների կամայական հետապնդումներ ու եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործում:
Մեկ զեկույցում հավաքված տեղեկություններով փաստվում է՝ Հայաստանյայց առաքելական եկեղեցու փաստացի պետը խախտել է տասնյակ Առաքելական կանոններ, որոնք անհամատեղելի են դարձնում նրա գահակալությունը Հայոց հայրապետի աթոռին, նշված է զեկույցում։
Իսկ ի՞նչ լուծում է առաջարկվում. զեկույցի հեղինակները նախանշում են 5 քայլ, որոնց իրագործման դեպքում կհաջողվի հասնել խնդրի լուծմանը:
Եկեղեցու բարենորոգման խորհրդի ներկայացուցիչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընդգծում է՝ այդ նպատակին հասնելու առաջին կետը Հայաստանում և Սփյուռքում ապրող հայությանը իրականությունը ներկայացնելն էր, հիմա, ինչպես նշել է վարչապետը, զեկույցին պետք է հաջորդի քննիչ հանձնաժողովի ստեղծումն ու օրենսդրական փոփոխությունը:
Սարոյանը վստահեցնում է՝ եկեղեցու բարենորոգումը պետականության պահպանման հարց է, ուստի դրա հանգուցալուծումն այլընտրանք չունի:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան
Դիտումներ81








