Դատապարտյալները կմարզվեն իրենց պատրաստած մարզագույքով. դասընթացներ ու արդյունքներ
Սևան քրեակատարողական հիմնարկի զոդման ուսումնաարտադրական կենտրոնում սովորելուց հետո՝ դատապարտյալները մարզասարքեր են պատրաստել և ներգրավվել մարզահրապարակի կառուցման աշխատանքներում: Սևան քրեակատարողականում նաև կահույքագործության ուսումնաարտադրական կենտրոն կա, գործում է տեղեկատվական տեխնոլոգիաների դասընթաց, որի 40 մասնակիցներից 30-ն արդեն պայմանական վաղաժամկետ ազատվել են:
Հեղինակ՝ Աննա Զախարյան











