Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչին

ՏՏաթև Խաչատրյան

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Բայրամովը տեղեկատվություն է տրամադրել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։

Ընդգծվել է օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև քննարկումների կարևորությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման գործում։ Բայրամովը և Գրոնոն քննարկել են նաև էներգետիկայի և հաղորդակցությունների ոլորտներում տարածաշրջանում տարվող աշխատանքները, Ադրբեջան-ԵՄ համագործակցության օրակարգի հիմնական հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները:

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։

Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում