Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը՝ թաքցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ-ի հետաքնության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համադրման արդյունքում բացահայտվել է հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 միլիոն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավել քան  100 միլիոն դրամի հարկային պարտավորություն։   

Արդյունքում, ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։

Ներկայում իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին  հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։

Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական աշխատանքը հարկային պարտավորությունների թաքցման և հարկերից խուսափելու դեպքերի բացահայտման ու կանխման ուղղությամբ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի և մշակույթի տան տարածքները. Դատախազություն

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի և մշակույթի տան տարածքները. Դատախազություն

Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, հատուկենտ են. Նելլի Դավթյանը՝ ԼՂ բնակիչների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, հատուկենտ են. Նելլի Դավթյանը՝ ԼՂ բնակիչների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

ՀՀ օմբուդսմենը ՍԴ է ներկայացրել դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ

ՀՀ օմբուդսմենը ՍԴ է ներկայացրել դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում