Ըստ Կիևի՝ Ռուսաստանի հետ բանակցությունները կարող են միայն տեխնիկական բնույթ կրել

ՆՆարե Ոսկանյան

Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունները դեռևս սառեցված են, նոր նախաձեռնություններ չեն եղել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը: Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Կիևը գիտի Մոսկվայի պահանջները: Նա մեղադրել է ուկրաինական կողմին՝ խաղաղ բանակցություններից հրաժարվելու համար:

«Մենք առաջ ենք շարժվում մարտի դաշտում, հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», - ասել է Պեսկովը։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Կիևում ենթակառուցվածքները ևս ռուսական ուժերի թիրախում են, դրա նպատակն է թուլացնել Ուկրաինայի ռազմական ներուժը: 

Զուգահեռ, Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտնել է, որ մոտ ապագայում բանակցությունները կարող են վերսկսվել, սակայն դրանք տեխնիկական բնույթ են կրելու, իսկ ռազմական գործողությունները շարունակվելու են՝ հակառակն ակնկալելն ամիրատեսական է: 

Դիվանագիտական գործընթացների բացակայության պայմաններում Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսական ուժերը թիրախավորել են Կիևի և Օդեսայի մարզերը, զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ուկրաինան էլ ԱԹՍ-ներով հարվածել է  Սևաստոպոլին։ Տեղական իշխանության տվյալով՝ բնակելի շենքում հրդեհ է բռնկվել, վնասվել են այլ կառույցներ կան տուժածներ։ Պայթյուններ են եղել Սարատովի, Մոսկվայի, Յարոսլավլի մարզերում, կան վիրավորներ: Յարոսլավլից Մոսկվա երթեևեկությունը սահմանափակվել է: Ուկրաինական կողմը հայտնել է նաև նավթավերամշակման գործարանի հարվածելու մասին:

Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։

Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում