Ապրիլ 28-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր

ՄՄարիա Գաբրիելյան

Կարսի մէջ հայ և թուրք պաշտօնեաներ հանդիպած են՝ Կարս-Կիւմրի երկաթգիծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ մը ձևաւորելու. Ամերիկայի դեսպանատուն:

Կալուզին և Ատրպէյճանի դեսպանը քննարկած են Պաքու-Մոսկուա յարաբերութիւնները:

Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի հնարաւոր վերահսկողութիւնը հաւասար է Թեհրանի կողմէն «տնտեսական կորիզային զէնք» ձեռքբերելուն. Ռուպիօ:

Վստահ եմ՝ Մոսկուան և Թեհրանը իրարու պիտի աջակցին իրավիճակի որևէ զարգացման պարագային. Պելոուսով:

Իսրայէլի օդային հարուածներուն պատճառով Լիբանանի մէջ զոհեր և վիրաւորներ կան:

Ռուսաստանի վերահսկողութեան անցած տարածքէն հացահատիկով նաւ մը ընդունելու պատճառով Իսրայէլի դեսպանը Ուքրանիոյ Արտաքին գործոց նախարարութիւն կանչուած է:

Դատարանը Սպիտակ տան թղթակիցներու ընթրիքին կրակոցներ արձակող տղամարդուն մեղադրանք առաջադրած է:

Հարաւային Սուտանի մէջ օդանաւի արկածի մը պատճառով 14 անձ զոհուած է:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում