Վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP-ի նախագիծն է. Հաջիզադե

ԴԴիանա Գասպարյան

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բխում է տարածաշրջանի շահերից և ուղղված չէ Հայաստանի ինքնիշխանության դեմ:

Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը Թրամփի ուղու՝ TRIPP-ի նախագիծն է, որը կամրապնդի տարածաշրջանային կապերը։

«Սպիտակ տանը ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ սեպտեմբերի 5-ին երկու երկրի պատվիրակությունները՝ փոխվարչապետների գլխավորությամբ, փոխադարձ այցելություններ են կատարել Ադրբեջան և Հայաստան, ծանոթացել տրանսպորտային ուղիներին և ենթակառուցվածքներին»,- մանրամասնել է Հաջիզադեն։ Նա հավելել է, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն էլ նախատեսված է Ադրբեջանում։

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում