Բելառուսը դարձել է Մոսկվայի մեղսակիցը. Ուկրաինայի ԱԳՆ

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչի հայտարարությանը, որ Մինսկը ցանկանում է մասնակցել Ուկրաինայի հարցով հնարավոր խաղաղության բանակցություններին, քանի որ դրանք պետք է հաշվի առնեն նաև Բելառուսի շահերը։ Ուկրաինայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Կիևին զարմացնում են Մինսկից հնչող հայտարարությունները՝ հաշվի առնելով, որ Բելառուսը, Գեորգի Տիխիի ձևակերպմամբ, 2022 թվականի փետրվարին դարձել է Մոսկվայի մեղսակիցը: «Ռուսաստանը, որն օգտագործել է իր դաշնակցի տարածքը Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար, Բելառուսի համար անվտանգային միակ սպառնալիքն է»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում