Իրանում բավարարված են ԹՐԻՓՓ-ի շուրջ գործընթացի՝ մեր կողմից ցուցաբերվող կատարյալ թափանցիկությամբ. Միրզոյան

1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

TRIPP–ի իրագործումը ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի ողջ տնտեսական միջավայրը փոխելու անկյունաքար է լինելու. վարչապետ

«Դոմուսում» հրդեհը, ըստ աշխատակիցների խոսքի, առաջացել է էլեկտրական հոսանքից. Ցուցուլյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհը, ըստ աշխատակիցների խոսքի, առաջացել է էլեկտրական հոսանքից: «Աշխատակիցներն ասում են՝ հոսանքը գնաց, հետո եկավ, ու բռնկվեց: Իրենք փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, նոր ահազանգել են հրշեջ-փրկարարական ծառայություն: «Դոմուսում» բռնկված հրդեհի վերաբերյալ լրագրողներին ասաց ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

«Այս պահին չեմ կարող ասել՝ հակահրդեհային համակարգ եղել է կամ գործել է, թե՝ ոչ»,- նշեց նա:

ՓԾ տնօրենն ավելացրեց, որ տուժածներ փրկարարների շրջանում ևս չկան:

«Ես այս պահին որևէ վարկած չեմ կարող ասել. տեսչական մարմինն ինքը կգա, կսկսի հետաքննություն իրականացնել, որի արդյունքները կհրապարակեն»,- ասաց Կամո Ցուցուլյանը՝ նշելով, որ վնասի չափ ևս չի կարող նշել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ ժամը 12:57-ին, ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։ «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտնել է, որ այս պահի տվյալներով բոլոր աշխատակիցները դուրս են եկել, տուժածներ չկան: Ըստ Նարեկ Սարգսյանի՝ հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում