Այս պահի դրությամբ տուժածներ չկան, այրվում է 2500-3000 քմ տարածք. Նարեկ Սարգսյանը՝ «Դոմուսում» բռնկված հրդեհի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Այս պահի դրությամբ տուժածներ չկան: Այդ մասին «Լուրերին» ասաց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» խանութի պահեստային հատվածում բռնկված հրդեհին:

«Հրդեհի պատճառները միայն քննությունից հետո պարզ կլինեն. այս պահին հայտնի չեն»,- նշեց նա:

«Այս պահի դրությամբ այրվում է 2500-3000 քմ տարածք, այրվում են շինանյութ, կահույք, տեխնիկա: Ինչ վերաբերում է պայթյունին, այս պահին նման հաստատված տեղեկություն չկա:

Նախնական տվյալներով կարող եմ ասել, որ հրդեհը սկսվել է պահեստային հատվածից»,- ասաց Նարեկ Սարգսյանը:

«Այս պահի դրությամբ մեր փրկարար ծառայողներն աշխատանքներ են տանում հիպերմարկետի անվտանգության ծառայության հետ, և այս պահի դրությամբ բոլոր աշխատակիցները դուրս են եկել»,- նշեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում