Արմաշ գյուղի «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը կվերադարձվի ՀՀ-ին. գլխավոր դատախազ

ԼԼիլիթ Ասատրյան

Կառավարության նստին կներկայացվի որոշման նախագիծ, որով կառաջարկվի պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացնել գույք. խոսքը Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավայրի 2005 թվականի որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով ՊՆ-ին տրամադրված հատուկ նշանակության հողամասին է վերաբերում, որն ունեցել է զորամասի կարգավիճակ. դա «Երասխ-1» և «Երասխ-2» զորամասներն են: Այդ մասին Կառավարության նիստին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

««Երասխ-1»-ի վերաբերյալ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ «Երասխ-2»-ը հաջորդիվ արդեն կամրացվի պետական գույքի կառավարման կոմիտեին»,- նշեց նա:

Աննա Վարդապետյանը ներկայացրեց նախապատմությունը:

«ԱԱԾ քննչական դեպարատամենտում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ պաշտպանության նախարարի պաշտոնը տվյալ ժամանակահատվածում զբաղեցրած անձը, խախտելով հողային օրենսգրքի պահանջները, ըստ որոնց՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ նշանակության հողերը, հանձնարարել էր կադաստրային արժեքից անհամեմատ էժան գնով օտարել ՊՆ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հատուկ նշանակության «Երասխ-2» տարածքը 0.9 հա մակերեսով և դրա վրա առկա շինությունները: 2023 թվականի փետրվարի 7-ին ԱԺ քննարկմանն իմ կողմից ներկայացվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր, որը բավարարվեց, և, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, նախկին նախարարի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում: Ներկայումս գործը գտնվում է դատական քննության փուլում:

Քրեական գործից բացի՝ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույցթի շրջանակում 2023 թվականի մայիսի 4-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նորայր Կարապետյանի և երրորդ անձ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել 2009 թվականի հունվարի 13-ին Պաշտպանության նախարարության և Նորայր Կարապետյանի միջև կնքված առուծախի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքները:

2023 թվականի սեպտեմբերի 11-ին դատավարության մասկիցների միջև կնքվել է հաշտության համաձայնություն և ներկայացվել դատարան:

Հաշտության համաձայնությամբ պատասխանողն ընդունել է գլխավոր դատախազության պահանջը և պարտավորվել նշված պայմանագրով օրենքի խախտմամբ ստացված Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հատուկ նշանակության հողամասը վերադարձնել ՀՀ-ին:

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 12-ի վճռով հաստատել է հաշտության համաձայնությունը, որից հետո նշված անշարժ գույքի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը:

Հաջորդիվ ներկայացվող նախագծով կառաջարկվի գույքն ամրացնել պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասաց գլխավոր դատախազը:

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում