Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Միրզոյանն ու ԵՄ դեսպանն ընդգծել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը

ԱԱնժելիկա Ժամհարյան

Դեկտեմբերի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ համապարփակ գործընկերության օրակարգային հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ դեսպանն ամփոփել են վերջին շրջանում Երևան և Բրյուսել փոխայցելությունների, տարբեր ձևաչափերով կայացած քննարկումների արդյունքները՝ գոհունակություն հայտնելով քաղաքական ու անվտանգային, ինչպես նաև ոլորտային ուղղություններով ակտիվ երկխոսության կապակցությամբ և նախանշելով գործընկերության խորացմանն ուղղված հետագա քայլերը:

Անդրադարձ է կատարվել առաջիկայում ծրագրվող միջոցառումներին: Մտքեր են փոխանակվել ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի և դրանց ԵՄ շարունակական աջակցության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների համատեքստում ընդգծվել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:

Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը և Վասիլիս Մարագոսն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ նախօրեին ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմերի համատեղ հայտարարությանը, վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի իրականացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում