ԼԼուսինե Մուրադյան

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող երեք ուսանողներին

Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող երեք ուսանողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Լեռնային Ղարաբաղի երեք ուսանող-ֆուտբոլիստներին, որոնց օգոստոսի 28-ին ադրբեջանական կողմը ձերբակալել էր խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելիս: Այս մասին 1lurer.am-ին հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Մեր կազմակերպության ներկայացուցիչներն օգոստոսի 30-ին և 31-ին Բաքվում տեսակցել են երեք երիտասարդներին: Մեր հիմնական ընթացակարգերով է տեղի ունեցել տեսակցությունը՝ պահման պայմանների, վերաբերմունքի ստուգում և այլն:

Հնարավորություն է առաջարկվել՝ կապ հաստատելու ընտանիքների հետ»,- ասաց Զառա Ամատունին։

Հիշեցնենք՝ մեկ օրում երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից: Առաջինը առևանգել են Ալեն Սարգսյանին, բառացիորեն ժամեր անց՝ ևս երկու երիտասարդի: Նրանք երեքն էլ ուսանողներ են և Երևան էին գալիս ուսումը շարունակելու:

Արցախի տեղեկատվական շտաբը սա որակել է ցեղասպանական քաղաքականության շարունակություն, հերթական անգամ Բաքուն խախտում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Երիտասարդները Հայաստան էին ուղևորվում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Ըստ Ադրբեջանի դատախազության՝ ապօրինի անցակետից առևանգված երեք հայ երիտասարդները 10 օրով կալանավորվել են։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում