ՎՎարդուհի Հարությունյան

Վրաստանում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է

Վրաստանում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է

Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տեղի ունեցած սողանքի պատճառը Բուբա սառցադաշտի մասնակի փլուզումն է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության երկրաբանության դեպարտամենտի ղեկավար Մերաբ Գափրինդաշվիլին՝ վկայակոչելով գերատեսչության հաշվետվությունը:

Նա նշել է, որ սառցադաշտի փլուզումից հետո ջրերի հոսքը շարժվել է կիրճի հունով, իսկ բարձր ջերմաստիճանը և առատ տեղումներն արագացրել են դրա ընթացքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աղետի հետևանքով զոհվել է 18 մարդ, 16 մարդ անհետ կորել է, հանգստավայրից տարհանվել է 210 մարդ։

Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել երկու հոդվածով, սակայն նշվում է, որ հետաքննության ընթացքում հոդվածները կարող են փոխվել։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում